Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են

Ասում են
24.07.2022 | 09:47

Թուրքիայի կառավարությունն այս պահին Հայոց ցեղասպանության հարցը, որպես երկու երկրների հարաբերությունների կարգավորման նախապայման, առաջ չի քաշել:


Եթե Թուրքիան պաշտոնապես առաջ քաշի այս հարցը, դա պետք է մերժվի, այդ հարցը չի կարող բանավեճի առարկա լինել առհասարակ։ Պետք է նաև ազնիվ լինենք՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ավարտվել է, հարցը լուծված է։ Կարո՞ղ եք ասել, թե էլ ովքեր պետք է ճանաչեն Ցեղասպանությունը՝ Թուրքիայից և Ադրբեջանից բացի։ Այնպես որ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը միջազգային հարաբերություններում արդեն փաստ է։ Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան վերջինի հետ նորմալ հարաբերություններ ունի։ Չեմ կարծում, թե թուրքական կողմից Ցեղասպանության հարցը որպես նախապայման առաջ քաշելն իրատեսական գաղափար կլինի:


Թաներ Աքչամ
Թուրք պատմաբան

Դիտվել է՝ 66160

Մեկնաբանություններ